‘Արցախում դատապարտված ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան’

902

Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Ինչպես հայտարարել են վերջիններիս փաստաբանները, Գուլիևը մտադիր է բողոքարկել դատավճիռն ամբողջությամբ, իսկ Ասկերովը` միայն այն հոդվածները, որոնցով մեղքը չի ընդունում:

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։ Իսկ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարի ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Դուման պատրաստվում է դատապարտել ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորումը’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան’