‘Արցախում իրավական և դատական բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել’

811

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։

Սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ:
Ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» կարգադրությունը` հաշվի առնելով, որ նախկին խումբը կատարել է իր առջև դրված խնդիրները, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Իսինբաևային զայրացրել են իր մրցակիցների «ծիածանագույն եղունգները»’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում անվանափոխվել է Վարդերի հեղափոխության հրապարակը’