‘ Արցախում կուսակցությունները միմյանց մեղադրում են քարոզչության կանոնները խախտելու մեջ. ԿԸՀ-ն միջամտում է’

1253

ԼՂՀ ԿԸՀ-ն արձագանքել է «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության բաց նամակին, որով կուսակցությունն ահազանգում էր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա իշխանական  «Ազատ հայրենիք» կուսակցության քարոզչական նյութերի մասին:

ԿԸՀ տարածած պատասխան հաղորդագրությունում նշվում է, որ «Ազատ հայրենիք» կուսակցության որոշակի  գործունեության մասին դիտարկման կապակցությամբ ԿԸՀ-ն որոշակի պարզաբանումներ է ստացել այդ կուսակցության նախընտրական շտաբից: 

Դրանում նշվում է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստեղծման օրվանից  ի վեր թողարկում է գրասենյակային պարագաներ եւ օրացույցեր: Իսկ այս տարի հրատարակված օրացույցերը բաժանվել են հունվարին տեղի ունեցած կուսակցության համագումարին մասնակցած հյուրերին եւ, ըստ «Ազատ հայրենիք»-ի գրության, քարոզչական նյութեր չեն պարունակում:

Փոխարենը կուսակցությունը տեղեկացրել է, որ իր դեմ «բողոք ներկայացրած» «Խաղաղություն եւ զարգացում»-ը սահմանված ժամկետից շուտ քարոզչություն է իրականացնում ռադիոյով:  

ԿԸՀ-ն ի գիտություն է ընդունել այս ահազանգը եւ նախազգուշացրել է «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցութանը՝ «դեռևս չմեկնարկած նախընտրական շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնելու գործունեությունն անհապաղ դադարեցնելու մասին»:

Նախորդ հոդվածը‘Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում`պայմանագրային զինծառայողի Ադրբեջանի տարածք անցնելու հետ կապված’