‘Արփինե Հովհաննիսյան. Բարետեսությունը կփրկի աշխարհը, եթե չարությունը և տգիտությունն այն չկործանեն’

2048

«Փորձառու չեն ծնվում՝ փորձառու դառնում են: Ես փորձառությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Փորձառու գործընկերներս կհավաստեն, որ փորձառությունն այս խնդրում կապ չուներ, քանի որ մեծ լոբբինգ է իրականացվել: Իսկ ինչ վերաբերում է բարետեսությանը, ասեմ, որ այն թերեւս կփրկի աշխարհը, եթե չարությունը եւ տգիտությունն այն չկործանեն»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի այն ակնարկը, թե ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել «Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում» զեկույցին, և «ահա թե ինչ հետեւանքներ է ունենում, երբ իշխող նժդեհական կուսակցությունը ԵԽԽՎ պատվիրակությունում իր կողմից գործուղում է ոչ թե պրոֆեսիոնալ պատգամավորների, այլ ընդամենը բարետես, երիտասարդ ու անփորձ աղջնակների»:

Պատվիրակության կազմի մեջ մտնող մյուս երիտասարդ պատգամավորը՝ Նաիրա Կարապետյանն էլ ընդգծեց, որ համաձայն է «բարետես գործընկերոջ» հետ և նշեց, որ բարետեսությունը չի բացառում պրոֆեսիոնալիզմը:

Նախորդ հոդվածը‘Իրանում մատները կտրելու նոր սարք են մշակել (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’