‘Արքայազն Ուիլյամը շտապօգնության ուղղաթիռ վարելու իրավունք է ստացել’

815

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թոռը՝ արքայազն Ուիլյամը, ավարտել է շտապօգնության ուղղաթիռի օդաչուի  դասընթացը և արդեն ամռանը կանցնի աշխատանքի: Այդ մասին հինգշաբթի հաղորդել են Բուքինգհեմյան պալատից:

Արքայազնը, որն ընդամենը անցյալ աշնանն է զորացրվել բրիտանական ՌՕՈւ-ից, որտեղ փրկարար-որոնողական ուղղաթիռ էր վարում, ուսուցումն սկսել էր սեպտեմբերին: Այս պահին նա արդեն 14 քննություն է հանձնել և այժմ օդային շտապօգնության արտոնագրված օդաչու է: Միևնույն ժամանակ, մասնագիտական գործունեության անցնելու համար թագավորական ընտանիքի անդամը պետք է դեռ լրացուցիչ ուսուցում անցնի ապագա գործատուի մոտ:

Մարզումները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ Ուիլյամը վերադառնա Ասիայում իր շրջագայությունից: Ակնկալվում է, որ ամռանն արդեն արքայազնը կհամալրի օդային շտապօգնության շրջանային ծառայության շարքերը արևելյան Անգլիայում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» հարձակումներ էր ծրագրել Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմը» պատրաստ է առանձին քննել Դոնբասին գազ մատակարարելու հարցը’