‘Արքայազն Ուիլյամի տիկնոջ մերկ լուսանկարների պատմությունը հանգուցալուծվեց ‘

1050

Ֆրանսիայում արգելել են Բրիտանիայի արքայազնի տիկնոջ մերկ լուսանկարների հետագա հրապարակումը: Այսպիսի որոշում է կայացրել Նանտեր քաղաքի դատարանը, որտեղ դիմել էին Ուիլյամ արքայազնը և նրա տիկինը, գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը: 

Դատարանի որոշման համաձայն՝ Closer ամսագիրը պարտավորվում է 24 ժամվա ընթացքում արքայական ընտանիքին հանձնել աղմկահարույց լուսանկարների բնօրինակները և 2000 եվրոյի չափով տուգանք վճարել:
«Այսուհետ արգելվում է լուսանկարների հրապարակումը ցանկացած ձևով (մասնավորապես՝ էլեկտրոնային)»,- նշվում է դատավճռի մեջ: Այսպիսով, Ուիլյամի և Քեյթի հայցը լիովին բավարարվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Closer ամսագրի 5-րդ էջում ներկայացվել էին Քեյթ Միդլթոնի լուսանկարները, որից հետո արքայական ընտանիքը դիմել էր դատարան՝ պահանջելով արգելել լուսանկարների հետագա հրապարակումը:

Նախորդ հոդվածը‘Իրանում ուրանի հարստացման կենտրոնում դիվերսիա է տեղի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ին չի՞ բավարարում ներկայիս շենքը ‘