‘Արքայազն Չարլզի սանուհուն ձերբակալել են կոշիկների ատրճանակ-կրունկների պատճառով’

916

Արքայազն Չարլզի սանուհին՝ բրիտանական հեռուստաաստղ Տարա Փալմեր-Թոմփքինսոնը ձերբակալվել է Ցյուրիխի օդանավակայանում՝ ճամպրուկում ատրճանակի տեսքով կրուկներ ունեցող կոշիկներ տեղափոխելու համար, հայտնում է РИА Новости-ն:

«Ցյուրիխի օդանավակայանում ձերբակալվել էի Chanel-ի Killer Heels կոշիկներիս պատճառով, որոնք իմ ճամպրուկում էին. այդքան էլ հուսալի չեն դիտվում ռենտգեյնով…»,- գրել է  Տարան իր Twitter-ում:

Հատկանշական է, որ Բրիտանիայի արքայազնի սանուհին առաջին անգամը չէ, որ անախորժությունների մեջ է հայտնվում այս չարաբաստիկ կոշիկների պատճառով, որոնց հեղինակը Կարլ Լագերֆիլդն է: Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև մի քանի տարի առաջ:

Նախորդ հոդվածը‘Պոլիտիկ պոեմ. Ութը նախարա՞ր…Առռը քեզ «բարև»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում’