‘Արքայազն Չարլզ. Սիրիական հակամարտության պատճառը երաշտն է’

1299

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:

Նրա խոսքով, երաշտը եւ ապրանքների ու ռեսուրսների համար մրցակցությունը եւս իրենց ազդեցությունն են ունենում միգրացիոն ճգնաժամի վրա` ստիպելով հազարավոր մարդկանց հեռանալ Մերձավոր Արեւելքից ու Եվրոպայից:  

«Այո, կան անհերքելի ապացույցներ, որ Սիրիայում հակամարտության պատճառը երաշտն է, որը տեւել է 5-6 տարի` ստիպելով հսկայական թվով մարդկանց լքել իրենց հողերը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, Պենտագոնն այս ամենի վրա միայն վերջին տարիներին է սկսել ուշադրություն դարձնել:

 

Նախորդ հոդվածը‘ԱլԳ քաղհասարակության ֆորումը Սահմանադրության փոփոխության մասին բանաձև է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում’