‘Արևային օդանավն սկսել է իր շուրջերկրյա թռիչքը’

1104

Արևային մարտկոցներով սնուցվող ինքնաթիռն օդ է բարձրացել Աբու-Դաբիում, որպեսզի շուրջերկրյա թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանի:

Solar Impulse-2-ը ուղղություն է վերցրել Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի արևելք՝ Օման:

Ինքնաթիռն առաջիկա հինգ ամիսներին կթռչի բազմաթիվ կանգառներ նախատեսող բավական բարդ երթուղով: Մեկտեղանոց օդանավը, իրար փոխարինելով՝ կվարեն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների շվեյցարացի երկու ջատագովներ՝ Անդրե Բորշբերգը, որն Աբու-Դաբիում նստել է ղեկի մոտ, և Բերտրան Պիկարը:

Կանգառները նախատեսված են հանգստի, ինքնաթիռի վերանորոգման և նոր տեխնոլոգիան հանրայնացնելու նպատակով, փոխանցում է BBC-ն: 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն ‘
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան երկրները գրոհ են ձեռնարկել «Բոկո հարամի» դեմ’