‘Արևելյան գործընկերության երկրների հեռանկարների շուրջ լսումներն ԱՄՆ Սենատում հետաձգվել են’

721

Անորոշ ժամանակով հետաձգվել են «Կարևոր պահ Արևելյան գործընկերության համար. հեռանկարներ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» թեմայի շուրջ լսումներն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական ենթահանձնաժողովում:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, լսումները պետք է կայանային հոկտեմբերի 9-ին սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ: Լսումներին պետք է մասնակցեին նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի գործադիր տնօրենի տեղակալ Դեյմոն Ուիլսոնը և Heritage Foundation հետազոտական կազմակերպության առաջատար փորձագետ Արիել Քոհենը: Փոխանցում է Արմինֆոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը: Մինչ այդ, 2010 թվականից Երևանը ակտիվ բանակցւոթյուններ էր վարում ասոցացման համաձայնագրի և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ, որոնք նախատեսվում էր ավարտել 2013 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում:    

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ռասիզմ և այլատյացություն սերմանելու Բաքվի քաղաքականությունը կշարունակվի’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժը «պայթելու է» իր իսկ ականի վրա ‘