‘Արևելյան գործընկերության երկրների ճանապարհը դեպի ԵՄ առաջիկա 5 տարիների համար պատվիրված է’

825

Եվրահանձնաժողովի նոր կազմը Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ մտադիր չէ ԵՄ անդամության հեռանկար տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին` Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Այդ հետևությունը  բխում է Յունկերի գերակայություններից` հանրության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում, գրում է «Վզլյադ» թերթը:

«Մենք պետք է աշխուժացնենք սերտ համագործակցությունը մեր արևելյան հարևանների` Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև` ասոցացումն ու գործընկերությունը` մեր տնտեսական և քաղաքական կապերի հետագա ամրապնդման նպատակով», — ասել է Յունկերը, հավելելով, որ առաջիկա 5 տարիներին ԵՄ ընդլայնման մասին խոսելու հարկ չի լինի:

Նշենք, որ տվյալ պահին ԵՄ անդամության են հավանկնում վեց երկրներ` Իսլանդիան, Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան,  Մակեդոնիան և Ալբանիան: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է 50 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ’
Հաջորդ հոդվածը‘Տարօրինակ գողություն Կոնգրեսի վարչության անդամի տնից’