‘Արևելյան Գուտա. Սիրիայի իշխանությունները մեղադրվում են քիմիական գրոհ կազմակերպելու մեջ’

1882

Աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայում բժիշկները ենթադրում են, որ շնչահեղձությամբ իրենց մոտ հայտնված հիվանդները ենթարկվել են քիմիական գրոհի՝ քլորի կիրառմամբ:

Սիրիայի իշխանություններն աշխարհազորայիններին խոստացել են անվտանգ միջանցք տարամադրել՝ Դամասկոսի այդ արվարձանից դուրս գալու համար:

Քիմիական գրոհի մասին տեղեկություններ սկսել են հայտնվել երկուշաբթի կառավարական զորքերի ավիահարվածներից հետո: Ռմբակոծությունն սկսվել է հինգժամյա զինադադարի ժամանակ, ՄԱԿ-ի վերջին ներկայացուցչի՝ տարածքից հեռանալուց քիչ անց:

UOSSM իրավապաշտպան կազմակերպության հաշվարկներով՝ գրոհի արդյունքում զոհվել է 94 խաղաղ բնակիչ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հետաքննություն է նախաձեռնել Սիրիայում քիմիական զենք կիրառելու հավանականության վերաբերյալ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Արևելայան Գուտայում  մարդասիրական ծանր իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն անվանել է «անհեթեթ սուտ»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում շփման գծում’