‘Արևմուտքը Ռուսաստանին զգուշացրել է զերծ մնալ «խաղաղարար գործողություններից»’

1658

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին նախազգուշացրել են Ուկրաինայի արևելքում մարդասիրական օգնության ցուցաբերումը չօգտագործել այնտեղ զորքեր մտցնելու համար: Ցանկացած նման գործողություն «բացարձակապես անթույլատրելի է և կդիտվի որպես ներխուժում Ուկրաինա»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

 «Ես համառորեն խնդրում եմ Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից»,- շեշտել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

Նա նաև լուրջ մտահոգություն է հայտնել այն լուրերի առնչությամբ, թե ռուսաստանյան տարածքից ծանր սպառազինություն է մատակարարվում, այն ժամանակ, երբ ռուսաստանյան զորքերը զորավարժություններ են անցկացնում «մարդասիրական ինտերվենցիա» սցենարով: «Ուկրաինայի արևելքում նման ներխուժում իրականացնելու պայմանները բացակայում են: Նման իրավիճակում ներխուժումը կլինի չարդարացված և անօրինական», ասված է բրիտանական կառավարական կայքում հրապարակված հայտարարության մեջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մուխանով. ՌԴ-ն կարող է համոզել Բաքվին և Երևանին՝ չսրել հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» երկուշաբթի оրը կձևակերպի Լոպեսի և Արմերոյի տեղափոխությունը’