Արևմուտքի երկրներից արտաքսվել է գրեթե 600 ռուսաստանցի դիվանագետ

292

Արևմուտքի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի խաղաղօվկիանոսյան դաշնակիցներ, 2022 թ․ փետրվարի 24-ից անցանկալի անձ են ճանաչել 574 ռուսաստանցի դիվանագետների։ Արտաքսումները կատարվել են տարբեր պատրվակներով՝ ինչպես Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ, այնպես էլ դիվանագիտությանն անհարիր գործողություններ կատարելու մեղադրանքներով։

Արտաքսման ներկա շարքը ամենազանգվածայինն է։ 2018 թ․ Սկրիպալների գործի կապակցությամբ անցանկալի անձ էին հայտարարվել հինգ անգամ քիչ ռուսաստանցի դիվանագետներ (123)։ Ռուսաստանցի դիվանագետների ամենամեծ թվով միաժամանակյա արտաքսումը 2022 թ․ հունիսին տեղի է ունեցել Բուլղարիայում՝ այդ ժամանակ անցանկալի անձ է հայտարարվել միանգամից 70 հոգի։

Առհասարակ՝ Բուլղարիան ավելի շատ ռուսաստանցի դիվանագետների է արտաքսել, քան մյուս երկրները՝ 83։ Լեհաստանից արտաքսվել է 45 դիվանագետ, Գերմանիայից՝ 40, Սլովակիայից ու Ֆրանսիայից՝ 35, Սլովենիայից՝ 33, Իտալիայից՝ 30, ԱՄՆ-ից 28։ Ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ ոչ բարեկամական ակցիաներ են տեղի ունեցել Եվրոպայի 29 երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ Արտաքսվել են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըIBM-ն աշխատանքից կազատի գրեթե 4 հազար աշխատակցի
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Պատմությունը վերաշարադրել չի ստացվի՝ որքան էլ Արևմուտքը ջանա