‘Արևմտյան Վրաստանում ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել’

842

Յոթ հոգի, այդ թվում՝ հղի մի կին, զոհվել  են Արևմտյան Վրաստանի Ցևանի գյուղի մերձկայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Վթարը տեղի է ունեցել, երբ առջևից ընթացող բեռնատար մեքենայից մետաղաթերթեր են թափվել ուղևորատար միկրոավտոբուսի ուղղությամբ: Վարորդը չի կարողացել խույս տալ դրանց բախվելուց, արդյունքում՝ հինգ ուղևորներ և  միկրոավտոբուսի վարորդը տեղում զոհվել են: Եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է, նա ձերբակալվել է և մեղադրվում է վթարային իրավիճակ ստեղծելու համար՝ Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով՝ տրանսպորտային երթևեկության կանոնների կամ շահագործման կանոնների խախտում:

Նախորդ հոդվածը‘Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. «Եհովայի վկաները» նախընտրում են ազատազրկումը’