Աֆղանացի քարոզիչը զոհվել է մահապարտի պայթեցրած ռումբից

494

Քաբուլում մահապարտի կողմից ռումբ պայթեցնելու հետևանքով զոհվել է անվանի աֆղանացի հոգևորական Ռահիմուլլա Հաքանին, որը սերտ կապեր էր պահպանում թալիբների հետ, բայց նաև պաշտպանում էր կանանց կրթության իրավունքը։

Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հաքանին սպանվել է իսլամական սեմինարիայում։

Ինչպես լրագրողներին հայտնել են թալիբների ներկայացուցիչները, պայթյունն իրականացրել է մի մարդ, որը ոտքի պրոթեզի մեջ ռումբ է տեղադրել և ներխուժել հոգևորականի աշխատասենյակ։

Ակցիայի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն ավելի վաղ արդեն մահափորձ կատարել էր Հաքանիի դեմ, երբ նա խիստ քննադատությամբ էր հանդես եկել Աֆղանստանում գործող  «Խորասան նահանգի Իսլամական պետություն» ջիհադիստական ռազմականացված խմբավորման դեմ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն վերահսկողություն է սահմանել օգտակար հանածոների նկատմամբ
Հաջորդ հոդվածը«Պայծառատեսների» օգնությամբ աղջիկը մորից կորզել է 140 մլն դոլարի կտավներ