Աֆղանստանի նախկին նախագահը պարզաբանել է՝ ինչու է փախել

260

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ մեկ տարի առաջ Աֆղանստանից փախավ, որպեսզի «Թալիբան» շարժմանը հնարավորության չտա ստորացնելու երկրի նախագահին և նրան ստիպելու ստորագրել մի փաստաթուղթ, որը կօրինականացներ նոր կառավարությունը։

«Իմ հեռանալու պատճառն այն է, որ ես չէի ուզում թալիբներին և նրանց կողմնակիցներին հաճույք պատճառել՝ հերթական անգամ ստորացնելու երկրի նախագահին և նրան ստիպելու ստորագրել կառավարությունը օրինականացնող փաստաթուղթ։ Ես երբեք չեմ վախեցել»,- ասել է Գանին։

Նախկին նախագահը բացասաբար է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք հեռանալիս անձնագիրն իր մոտ է եղել։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե իր հետ մեծ գումար է տարել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսն Արևմուտքից համագործակցության ազդանշաններ է ստանում
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ․ Աշխարհը պետք է պահպանի շփումները Աֆղանստանի կառավարության հետ