Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը կազդի ողջ տարածաշրջանի վրա

387

Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը կմեծացնի Կենտրանական Ասիայում իրադրության ապակայունացման վտանգը, մեծ է անկայունությունը ԱՊՀ և ՇՀԿ  երկրներ արտահանելու հավանականությունը, հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սըսոևը։

Տաշքենդում այսօր մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության տարածքային հակաահաբեկչական կառույցի ութերորդ միջազգային գիտա-գործնական համաժողովը՝ «Արդի անվտանգությունը, մարտահրավերներ և որոշումներ»։

Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը, հղում անելով հեղինակավոր փորձագիտական գնահատականների, նշել է, որ եթե թալիբների կառավարությունը չկարողանա արդյունավետ կերպով կառավարել երկիրը, Աֆղանստանի մեծ մասը կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ և կհայտնվի տեղական ջիհադիստների ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության տակ։

«Այդ դեպքում մեծ է նաև ԱՊՀ և ՇՀԿ տարածքներ անկայունությունն արտահանելու հավանականությունը»,- նշել է Սըսոևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» Լեւանդովսկու հեռացումից հետո հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)