‘Աֆղանստանում պայթեցրել են նախագահի եղբորը (հորեղբոր տղային)’

722

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի՝ բավական ազդեցիկ եղբայրը (հորեղբոր տղան) սպանվել է մահապարտի հարձակման հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Քանդագար քաղաքից ոչ հետու:

Տեղի նահանգապետի խոսքով՝ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է Հաշմատ Քարզայի տանը, երբ կրոնական տոնակատարության ժամանակ գրկախառնվել է նախագահի եղբոր հետ:

Որոշ հաղորդումների համաձայն՝  պայթուցիկ սարքը թաքցված է եղել մահապարտի չալմայի մեջ: Բացի Հաշմատ Քարզայից՝ ուրիշ զոհ չի եղել, հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը բացակայում է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկի անջատականների առաջնորդ Բորոդայը մեկնել է Ռուսաստան’