‘Աֆղանստանում վրաստանցի խաղաղապահ է կորել’

795

Աֆղանստանում կորել է վրացական խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողը, ասվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 19-ից հետո նրան ոչ ոք չի տեսել: Վրաստանի ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողն անհետացել է չպարզված հանգամանքներում: Այժմ իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն, որն իրականացնում է Անվտանգության միջազգային ուժերի հրամանատարությունը:

ISAF շրջանակներում Աֆղանստանում 1600 վրացի զինծառայող է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյան. Իմ բուժմամբ զբաղվում է «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկը’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի «ծնոտի» համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և վերջ’