‘Աֆղանստանում ևս մեկ ահաբեկչական ցանց է ավելացել ‘

855

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Պակիստանում և Աֆղանստանում գործող իսլամիստական «Հականի ցանցը»  ընդգրկվել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումներ իրականացնող կազմակերպությունների սև ցուցակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության փոխանցմամբ՝ ցանցի առանցքային անդամների նկատմամբ կիրառվելու են մի շարք պատժամիջոցներ, մասնավորապես՝ բանկային հաշիվների սառեցում, զենքի ձեռքբերման բացառում և այլն:

Հայտնի է դարձել, որ 2007 թ. Քաբուլում ԱՄՆ դեսպանության նկատմամբ ահաբեկչական հարձակում են իրականացրել հենց այս կազմակերպության անդամները, ինչի արդյունքում 27 մարդ էր զոհվել:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Առևանգել են հայտնի ֆուտբոլիստի քրոջը ‘