Աֆղանստան․ Թալիբները գրոհում են երեք նահանգի մայրաքաղաքների վրա

522
Taliban fighters pose with weapons while detaining two unseen men for campaigning for presidential candidate Mullah Abdul Salam Rocketi in an undisclosed location in Afghanistan on August 19, 2009. REUTERS/Stringer (AFGHANISTAN POLITICS ELECTIONS CONFLICT CRIME LAW)

Աֆղանստանից ստացվող տեղեկությունների համաձայն՝ «Թալիբանը» գրոհում է երք կարևորագույն քաղաքների՝ նահանգների երեք մայրաքաղաքների վրա՝ Կանդահար, Հերաթ և Լաշկարգահ։

Հիլմենդ նահանգի վարչական կենտրոն Լաշկարգահում փողոցային մարտեր են ընթանում, փողոցներում դիակներ են թափված, թալիբները հասել են քաղաքի կենտրոն։ Հերաթում նրանք կտրել են քաղաքի և օդանավակայանի միջև ճանապարհը, Կանդահարում օդանավակայանը փակ է, քանի որ հրթիռն ընկել է թռիչքուղու վրա։

Մինչև վերջերս թալիբները վերահսկողության տակ էին առել գյուղական շրջաններ և ոչ մեծ քաղաքներ, բայց գավառների կենտրոնները մնում էին կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Թալիբները հարձակում են սկսել ամբողջ երկրով մեկ՝ ամերիկյան գրեթե ամբողջ զորակազմը Աֆղանստանից դուրս բերելուց անմիջապես հետո։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս Չեխիրկինին և կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ