Աֆղանստան․ Թալիբները փորձում են գրավել երեք նահանգների մայրաքաղաքները

671

Աֆղանստանում ԱՄՆ-ի գործունեությունն ավարտելուն զուգահեռ՝ թալիբներն ավելի են սաստկացնում ճնշումները կառավարական ուժերի վրա։

Ինչպես երկուշաբթի հաղորդել են աշխարհի լրատվամիջոցները, «Թալիբան» արմատական իսլամիստական շարժման ջոկատները շրջապատել են Գազնի քաղաքը՝ նույնանուն նահանգի կենտրոնը, որը Քաբուլից հարավ-արևմուտքում է գտնվում, և մարտեր են մղում նրա արվարձաններում։

Գազնին Քաբուլից դեպի հարավ՝ Քանդագար և այնտեղից էլ Պակիստան տանող ճանապարհին է, որտեղ շարունակվում են մարտերը Քանդագար քաղաքի համար։

Առայժմ թալիբները աֆղանական նահանգներից ոչ մեկի վարչական կենտրոնը չեն գրավել, սակայն զարգացնում են հարձակումներն այդ ուղղություններով և վերահսկողության տակ առնում ավելի փոքր քաղաքներ, գյուղեր և ամբողջ շրջաններ։

Հարձակումները թափ են հավաքել այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը ապրիլին հայտարարեց, որ Ամերիկան իր զորքերը Աֆղանստանից դուրս կբերի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։

Երկուշաբթի Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած 20-ամյա պատերազմի ավարտը խորհրդանշող արարողություն է տեղի ունեցել Քաբուլում, և այդ երկրում ամերիկյան զորաբանակի  հրամանատար, գեներալ Օսթին Միլլերը պաշտոնապես լքել է իր պաշտոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿուբայում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր է
Հաջորդ հոդվածըԻրաքում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում