Աֆղանցի գեներալ․ Թալիբների հարձակումը սպառնալիք է ամբողջ աշխարհին

1613

Աֆղանցի գեներալ Սամի Սադաթը հարավային Հիլմենդ գավառում կառավարական զորքերի հրամանատարն է։

Հիլմենդի մայրաքաղաք Լաշկարգահում այժմ կատաղի մարտեր են ընթանում։ Թալիբներին հաջողվել է գրավել մի քանի շրջան քաղաքի կենտրոնում, սակայն գեներալ Սադաթը համոզված է, որ նրանց չի հաջողվի քաղաքն ամբոջությամբ գրավել։

Նրա կարծիքով՝ թալիբների ուժերն անբավարար են, նրանք չեն կարող պահել գրաված թաղամասերը, բայց անընդհատ համալրում են ուժերը՝ իսլամիստական ուրիշ խմբավորումների գրոհայինների հաշվին։

Գեներալը համոզված է, որ թալիբների հաջողությունները սպառնալիք են հանդիսանում նաև Աֆղանստանի տարածքից դուրս։

«Դա կամրապնդի ոչ մեծ ծայրահեղական խմբավորումներին մոբիլիզացնելու հույսը Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում և կործանարար ազդեցություն կգործի գլոբալ անվտանգության տեսակետից»,- շեշտել է գեներալը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ
Հաջորդ հոդվածըChessable Masters․ Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին