‘Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է դատի տալ բրիտանական մամուլին’

812

Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է հայց հարուցել  բրիտանական մամուլի դեմ՝ զրպարտության համար: Ավելի վաղ, բրիտանական լրատվամիջոցները կոնֆեդերացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի  փոխնախագահ  Իսու Խիյատուին  մեղադրել են կաշառք վերցնելու մեջ: Նշվել է, որ կաշառքը տվել են Իսու Խիյատուին, որպեսզի оգնի Կատարին՝  2022 թվականի աշխարհի առաջնությունը այստեղ անցկացնելու  գործում: 

«Եթե անհրաժեշտ է, ես կհրավիրեմ  ֆուտբոլի աֆրիկյան խորհրդի գործադիր կոմիտեի նիստ, որպեսզի բրիտանական մամուլի դեմ հայց հարուցենք: Լրագրողները զրպարտել են աֆրիկական ֆեդերացիայի առաջնորդներին», —Խիյատուի խոսքերն է մեջբերում ամերիկյան մամուլը:

Նախորդ հոդվածը‘Վաճառելով համալիրը` ցանկանում են թաքցնել հանցավոր հետքերը’
Հաջորդ հոդվածը‘Տրապատոնի. Պրանդելին նման է մահապարտի, որը չգիտի իր մահվան оրը ‘