‘Ա.Բախշյան. Քաղաքացիներին հիշեցնելու եմ՝ իրենց մատը հենց փուշ էր մտնում, վազում էին «Ժառանգություն» խմբակցության մոտ’

1220

«ժառանգություն» կուսակցության անդամ, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անահիտ Բախշյանի կարծիքով, հասարակությունը սկսել է հաղթահարել վախի զգացումը ու գնահատում է իր ձայնի կարեւորությունը։ 

«Քննադատել շատ պետք չէ։ Ընդամենը փաստերը շարես կողք-կողքի, դա կխոսի այն մասին, որ այսօրվա քաղաքի իշխանությունը աշխատել է ընդդեմ երեւանցու իրավունքի եւ շահի», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր ասել է Անահիտ Բախշյանը։

Նա նաեւ հավելել է. «Եթե երեւանցիները հիշեն անցած տարիներին իրենց կողքին կանգնած քաղաքական ուժերին, ապա կընտրեն «Ժառանգության» ներկայացրած դաշինքին», — ասել է Բախշյանը, նշելով, որ երեւանցիները պետք է ընտրություն կատարեն՝ ելնելով քաղաքական ուժի գործունեությունից։

«Թիվ չեմ ասելու, տոկոս չեմ ասելու, բայց մեր քաղաքացիներին հիշեցնելու եմ, որ իրենց մատը հենց փուշ էր մտնում, վազում էին «Ժառանգություն» խմբակցության մոտ եւ մենք իրենց կողքին ենք կանգնել եւ բազում դեպքերում օգնել ենք ինչոր հարցեր լուծելու», — նշել է «Ժառանգության» ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ 

Նախորդ հոդվածը‘Միխալ Բիլեկ. Վստահ եմ, որ վաղը հաղթելու ենք Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Խորին շնորհակալություն, պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, «վճռականներին» դիմակազերծ անելու համար’