‘Ա. Մանուկյան. Ես էլ եմ այսօր թռուցիկ փակցնելու, թող գան ինձ բերման ենթարկեն (տեսանյութ)’

1451

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին անդրադարձել է երեկ Կոնգրեսի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին, երբ թռուցիկներ փակցնելու համար երիտասարդներին բերման էին ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին: «Գիտե՞ք ինչ հիմնավորմամբ, ուղղակի կծիծաղեք՝ ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում փակցնելու համար։ Այն նույն սյուներին, որոնց վրա ՀԱԿ–ի երիտասարդներին թույլ չեն տվել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկ փակցնել, կան հակասեմիտական, ֆաշիստական կոչեր պարունակող հազարավոր այլ թռուցիկներ։ Իշխանությունն ինձ համար տարօրինակ թույլիկությամբ քաղաքական միջոցների դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով։ Եթե դուք ուզում եք այսպիսի միջոցներով պայքարել, ձեր զինանոցը շատ խղճուկ է, այս ձևով դուք չեք կարող քաղաքական խնդիր լուծել»,- հայտարարեց Մանուկյանը:

Նա նաեւ հավելեց. «Իշխանությունը թույլ է տալիս բոլոր սյուների վրա Հայաստանի միջազգային պարտավորությունները ոտնահարող թռուցիկներ փակցնել, բայց փոխարենը փորձում է մարդկանց թույլ չտալ միտինգի գնալ։ Չի՛ հաջողվելու ձեզ, մարտի մեկին միտինգ է լինելու, մարտի մեկին մարդիկ են գալու, և ես էլ եմ այսօր Կոմիտասում այդ նույն «արգելված» սյուների վրա թռուցիկ փակցնելու: Դե, թող գան, ինձ բերման ենթարկեն»:

 

Նախորդ հոդվածը‘Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա Ներքին վարչությունում իրականացվող քննությունը հնարավոր է կանգնեցվի’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Յան տվեք ‘