‘Ա.Մարտիրոսյան. Հայաստանում եզակի վիճակ է. Իշխանությունը մենակ է մնացել’

1959

Արարատում ընթացող ընդդիմության միասնական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ պայքարի դուրս եկածների համար էական չէ, թե ով կգա իշխանության, այլ՝ թե ինչպես կգան իշխանության:

«Իշխանության եկողը պետք է ունենա ժողովրդի վստահության քվեն, մեջքին ունենա քաղաքացիներին, որոնք պատրաստ են պայքարել երկրի համար, եւ մեր ասածը մեկն է ընդամենը՝ հանգիստ թողեք, գնացեք: Երկրում պետք է իրականացնել ամբողջական իշխանափոխություն: «Ժառանգության» անունից հստակ կարող եմ ասել՝ մեզ համար չկա այլ գործընթաց, քան ամբողջական իշխանափոխությունն է, քանի որ այս իշխանության բարեփոխումները սկսվում են Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելով եւ վերջանում են Շանթին ու իր որդուն՝ 5-8 տարի դատապարտելու պահանջով: Ուստի, մենք ուրիշ ճանապարհ չունենք:

Հայաստանում եզակի վիճակ է: Իշխանությունը մենակ է մնացել: ԱԺ երեք ընդդիմադիր ուժերն այսօր, միասնաբար կանգնած, մեկ պայքար են իրականցում՝ երկրում արմատական փոփոխություններ իրականցնելու համար, եւ բոլորս պիտի այդ հնարավորությունից օգտվենք մինչեւ վերջ: Այլ շանս չի լինելու»,- նշեց Մարտիրոսյանը:

Ի դեպ, նշենք, որ Արարատում ընթացող հանրահավաքը սկզբում պետք է այլ հրապարակում կայանար, սակայն, վերջին պահին Արարտի քաղաքապետը այնտեղ երեխաների համերգ էր կազմակերպել: Այդ կապակցությամբ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Իշխանությունները հանարահավաքից առաջ սառը ցնցուղով են փորձում վախեցնել, այսօր ասում եմ՝ ավելի լավ էր այդ ցնցուղը կիրառեին, քան երեխաների հետեւում թաքնվեին, ավելի լավ էր քաղաքապետը ինքը հրապարակում պարեր, քան թաքնվեր երեխաների հետեւում»:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Մենք վճռական ենք տրամադրված’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Իշխանությունը միշտ մերժված է մնում’