‘Ա.Մուսինյանի պարզաբանումը «168 ժամ» թերթի հրապարակման կապակցությամբ’

3650

Հունվարի 9-ին «168 ժամ» լրատվականը հրապարակել է «Տեր-Պետրոսյանը փորձում է շանտաժով հրապարակ բերել Գագիկ Ծառուկյանին» վերնագրով հոդված, որտեղ իբր «հավաստի տեղեկություններ» են բերվել դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստից։ Տեղեկացնում ենք, որ բացառությամբ մեկ-երկու երկրորդական մանրամասների, տպագրված տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է և մերկապարանոց հերյուրանք։

Ցավոք սրտի, «168 ժամ» լրատվականը ստանձնել է Կոնգրեսի ներքին խոհանոցի իբր բացահայտողի գործառույթը և պարբերաբար հասարակությանն է մատուցում կեղծ տեղեկատվություն։ Ապատեղեկատվության պարբերականությունը , սիստեմատիկությունը և իշխանության քարոզչական նպատակների սպասարկման ակնհայտ ուղղվածությունը մատնում են թերթի կապը հատուկ ծառայությունների հետ, ինչի վերաբերյալ պարտք ենք համարում իրազեկ պահել մեր հասարակությանը։

Արման Մուսինյան

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ

Նախորդ հոդվածը‘Ռոնալդ Կուման. «Երբ այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, պարտվում է, անմիջապես շատ քննադատություն և ասեկոսեներ են տարածվում»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)’