‘Ա Սերիայի 1-ին տուրը կարող է հետաձգվել’

921

Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հետաձգման պատճառը Ջենոա քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն է:

Օգոստոսի 14-ին Ջենոայի կամուրջներից մեկը փլուզվել է, որի հետևանքով 39 մարդ զոհվել է, իսկ տասնյակ տուժածներ էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 18-ը երկրում հայտարարվել է սգո օր: Նշենք, որ հենց այդ օրը պետք է մեկնարկեր Իտալիայի առաջնությունը:

Հավելենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր երեկոյան հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը ու ևս 8 շախմատիստ կմրցեն Սինկֆիլդի գավաթում’
Հաջորդ հոդվածը‘El Mundo Deportivo. Դե Բրույնեն ժամանել է Բարսելոնա’