Ա Սերիան գրանցել է Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» «Ինտեր»

510

Իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը գրանցել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» Միլանի «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին։ «Ռոման» եւ «Ինտերը» դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն տարածել այս առթիվ։

Ոչ պաշտոնական տվյալներով, Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ եւ կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ «Ինտերը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Նախորդ հոդվածըՏիխանովսկին և Լոսիկը ՊԱԿ-ի «ահաբեկիչների ցուցակում» են
Հաջորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նակամուրան չհաղթեցին, Դին Լիրենը պարտվեց