‘Ա Սերիա. «Յուվենթուս»-ը կամային հաղթանակ տոնեց «Նապոլի»-ի նկատմամբ (տեսանյութ)’

3846

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում՝ առաջատար «Յուվենթուս»-ը տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նապոլի»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Մերտենսը: 26-րդ րոպեին Ռոնալդուի փոխանցումից հետո պատասխան գնդակը խփել է Մանջուկիչը: Երկրորդ կեսի մեկնարկում խորվաթ հարձակվողն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: 76-րդ րոպեին «ծեր սինյորա»-ի առավելությունը եռապատկեց Բոնուչին:

Նշենք, որ 58-րդ րոպեին երկրորդ զգուշացումից հետո խաղադաշտից հեռացվեց նեապոլիտանցիների պաշտպան Մարիո Ռուին:

Այս հաղթանակից հետո 21 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակն, իսկ «Նապոլի»-ն 15 միավորով երկրորդն է:

«Յուվենթուս» — «Նապոլի»՝ 3:1
0:1՝ Մերտենս (10′), 1:1, 2:1`Մանջուկիչ (26′, 49), 3:1՝ Բոնուչի (76՛)

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Արսենալ»-ը հերթական հաղթանակը տոնեց, Մխիթարյանի կարիքը չզգացվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ (տեսանյութ)’