‘Բագրատաշենի սահմանակետում մաքսավորները «օտարերկրացիներից» ավելի քան Դ30 հազար են շորթում’

1110

Բագրատաշենի անցակետում, որը Հայաստանի, թերեւս, ամենաբանուկ դարպասն է, «Եվրաինտեգրացիայի» եւ «թափանցիկ սահմանների» կուրս վերցրած իշխանություններն ամեն ինչ անում են՝ մարդկանց ելումուտը դժվարացնելու համար:

iLur.am-ի զրուցակից ռուսաստանաբնակ Արսենն այսօր իր ընտանիքի հետ միասին սեփական մեքենայով ժամանել է Հայաստան՝ հանգստանալու:

«Նախ, մեքենայով Հայաստան մուտք գործելու իրավունքի («ввоз») համար ինձանից գանձեցին 1750 ռուբլի (հենց ռուբլի, ոչ թե համարժեք դրամ-խմբ.) տուրք, որի դիմաց տրված չեկի վրա ընդամենը գրած էր,՝ «վճարված է», հետո՝ 15 օրվա ԱՊՊԱ-ի համար գանձեցին 6000 դրամ, եւս 2000 դրամ վերցրեց փաստաթղթերը ձեւակերպողը, ընդ որում, առանց չեկ տալու եւ բացատրելու թե դա’ ինչ տուրք է», — պատմեց մեր զրուցակիցը: Նրան զգուշացրել են նաեւ, որ դուրս գալուց պետք է եւս 9000 դրամ մուծի՝ մեքենան հաշվառումից հանելու համար:

Արսենին, սակայն, վրդովվեցրել է ոչ այնքան տուրքերի չափը, այլ այն, որ մաքսակետում իրեն ու իր ընտանիքի անդամներին ստիպել են սպասել 3 ժամից ավելի: «Մեկ անգամ Հայաստան եկող մարդը հաջորդ անգամ գալուց առաջ, որ հիշի էս ամենը, մի քիչ երկար կմտածի՝ արժի՞ գալ Հայաստան, թե ավելի լավ է ուրիշ տեղ գնալ հանգստանալու», — ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է. նա անհամբեր սպասում է մարզումների մեկնարկին’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Երեխաները ամեն օր մշտադիտարկում չէին անում, թե ինչ է հագել Քիմ Քարդաշյանը’