‘Բագրատյանը կանխատեսում է ռուբլու միասնական գոտի’

1017

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցը պետք է դրվի հանրաքվեի, այսօր ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Բնականաբար, հասկանում եմ, որ հանրաքվեի արդյունքները կարող են կեղծվել, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը լեգիտիմացվի», — Բագրատյանի խոսքերն է մեջբերում «Մեդիամաքսը»:

Հրանտ Բագրատյանի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Հայաստանն որոշակի քայլեր պետք է նախաձեռնի, համապատասխան հանձնաժողով ստեղծի, ռուսական կողմից ժամկետներ պահանջի՝ երկրի տնտեսությունը նոր իրավիճակին նախապատրաստելու համար:

Պատգամավորը կանխատեսում է, որ «ապագայում մեզ սպասում է ռուբլու միասնական գոտի, անհնար է պատկերացնել լիարժեք Մաքսային միությունն առանց ռուբլու գոտու»:

Հրանտ Բագրատյանն ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցում կան նաեւ դրական կողմեր, մասնավորապես՝ Հայաստանի կոնյակագործության եւ գինեգործության զարգացումը:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը արհամարհեց 110 հոգու անձնական երաշխավորությունը և Տիգրան Առաքելյանին թողեց կալանքի տակ’