‘Բագրատյան. Մարտյան իրադարձությունների պատճառների բացահայտումը կկանխեր կիևյան Մայդանը’

780

Իշխանություններն ստիպում են քաղաքացիներին բարիկադներ կառուցել` հասնելու համար իրենց նպատակներին: Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ քննարկումների ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանի խոսքով, մարտյան իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենամռյալ էջերից մեկն են, և քանի դեռ չեն բացահայտվել 10 մարդու սպանության մեղավորները, Հայաստանը չի կարող երկարաժամկետ զարգացում և պետականության ամրապնդում ակնկալել: Ավելին, Բագրատյանը կարծում է, որ եթե 6-ամյա վաղեմության իրադարձությունները բացահայտվեին, դա որոշ չափով կօգներ կանխել Կիևի կենտրոնում վերջին ողբերգական իրադարձությունները: «Կիևում ջարդերի կազմակերպիչները շատ լավ հիշում էին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում 2008 թվականին: Այլ հարց է, որ միջազգային հանրությունն այս անգամ այլ դիրքորոշում զբաղեցրեց, որը տարբերվում էր Հայաստանի իրադարձությունների առնչությամբ դիրքորոշումից»,- հայտարարել է նա:

 

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրանը» հայտարարում է Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ’
Հաջորդ հոդվածը‘Մշնախը դիմել է ոստիկանություն. Գյուղապետն արգելում է Գառնիի տարածքում սրճարան կառուցել. NEWS’