‘Բագրատյան. ՄՄ մտնելը հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում կամ ռուբլու հետ կապակցվածություն ‘

1016

Մաքսային միություն մտնելն անդամ-երկրների համար հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում, կամ ռուսական ռուբլու հետ կապակցվածություն: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ԱԺ պատգամավոր,  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պարզաբանելով, որ Մաքսային միությունը կգնա դրան, քանի որ չի բավարարվի միայն տնտեսական արդյունքներով, ինչն էլ իր հերթին կտանի ՀՀ Կենտրոնական բանկի ֆունկցիաների աստիճանաբար կորստին:

«Մաքսային միություն մտնելուց հետո հայկական շուկայում շատ ապրանքներ կթանկանան, քանի որ կսկսեն գործել միասնական մաքսային տուրքեր, որոնք հիմնականում ավելի բարձր կլինեն, քան ներկայումս: Օրինակ, ծխախոտը և ալկոհոլային խմիչքները կթանկանան մաքսատուրքերի տարբերության արդյունքում (այժմ Հայաստանում այն կազմում է 7% է, իսկ ՄՄ-ում` 15%), ներմուծվող միսը (Հայաստանում 10% է, իսկ ՄՄ-ում` 60%): Եվ եթե Ամանորյա տոների նախօրյակին մենք 1 կգ խոզի միսը գնում ենք 3500 դրամով, ապա հաջորդ տարվա վերջին 1 կգ խոզի միսը կհասնի 600 դրամի: ՄՄ-ում ավտոմեքենաների մաքսատուրքը կազմում է 15%, իսկ դա նշանակում է, որ ՄՄ-ին միանալով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների գները կբարձրանան 20-25%: Մաքսատուրքերի փոփոխությունն անգամ չի էլ քննարկվում, քանի որ դրանում է կայանում ՄՄ-ի էությունը»,-ասել է Բագրատյանը:

Բացի այդ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և դրա հետ կապված համապատասխան կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումը, նրա կարծիքով, բացառում է նաև այդ միջոցները (մոտ 150 մլն.դոլաի) ՄՄ սահմաններից դուրս բերելու ի սկզբանե նախատեսված հնարավորությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ կստեղծի ՀՕՊ միասնական համակարգեր ‘