‘Բագրատունյաց պողոտայում փլուզվել է շենքի պատը’

955

Հուլիսի 12-ին, ժամը 11.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 25/27 շենքի պատը փլուզվել է և ընկել կից գտնվող տան տանիքին՝ վնասելով այն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խում­բը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Բագրատունյաց պողոտայի թիվ 25/27 շենքի բակում գտնվող չշահագործվող շինության (պատկանելիությունը չպարզված) պատից մոտ 12 քմ մակերեսով հատված փլուզվել է և ընկել կից գտնվող թիվ 29ա տան տանիքին (պատկանում է Ն. Պետրոսյանին)՝ ջարդելով մոտ 17 քմ մակերեսով հատված և կից գտնվող օժանդակ կառույցի տանիքը՝ մոտ 12 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը: Ձեռնարկվում են միջոցներ վերը նշված շինության սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող ‘
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզում մեքենան գլորվել է ձորը’