‘Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի’

815

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1949 թ. ծնված Գ. Մ. դին:

Նախորդ հոդվածը‘Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականին նվազել է 9.4 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Առաջիկա օրերին որոշ տեղերում կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն’