‘Բագրատ Ասատրյան. Աղքատության մակարդակը հաջորդ տարի կավելանա ‘

1332

Գնաճը Հայաստանում 2014 թվականի արդյունքներով կկազմի 6-7%, բայց այդ ցուցանիշը խաբուսիկ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով, բնակչության յուրաքանչյուր սոցիալական խմբի համար գնաճը կարտահայտվի տարբեր աստիճաններով: Մասնավորապես, սոցիալապես խոցելի խմբերի համար, որոնք կազմում են բնակչության երրորդ մասը, գնաճը կարող է լինել երկու անգամ ավելի, իսկ ապահովվածների համար, որոնք կազմում են բնակչության 5%-ը, գնաճը կարող է լինել նույնիսկ կանխատեսվող ցուցանիշներից էլ պակաս:

«Էապես այլ ձևաով կարտահայտվի գնաճն այն խմբի համար, որը գտնվում է աղքատության շեմից այն կողմ: Դա նշանակում է, որ հաջորդ տարի աղքատության մակարդակը Հայաստանում կաճի»,-եզրափակել է Բ.Ասատրյանը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվար-նոյեմբերին 2013-ի նույն ժամաակահատվածի հաեմատ գնաճը կազմել է 2.8%: Հայաստանի սպառողական շուկայում 2014-ի նոյեմբերին գնաճը կազմել է 1.3%: Ազքատության մակարդակը Հայաստանում 2013 թվականի արդյունքներով կազմել է 32%, իսկ ծայր աստիճան աղքատների հետ միասին` 34.7%: Մինչդեռ 2008 թվականին, երբ Հայաստանն ադքան ուժգնորեն չէր զգում ճգնաժամի ազդեցությունները, աղքատության մակարդակը կազմեց 27.5%, ընդ որում, ծայր աստիճան աղքատների հետ միասին:

Ըստ ՀՀ ԿԲ 2014 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, գնաճը 2014-ի վերջին կկազմի 3.2%: Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ դրամի արժեզրկումը 2014-ի 4-րդ և դրան հաջորդող եռամսյակներում կձևավորի լրացուցիչ` 1.5-2% գնաճ, որից հետո այդ երևույթը տարվա ընթացքում կչեզոքացվի: 2014 և 2015 թվականների պետբյուջեով գնաճը նախատեսված է 4% (+1.5%): -կ-

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողների աշխատավարձը կրճատվել է 6%-ով’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ կառավարությունը քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ տրամադրելու հարցը’