‘Բագրատ Ասատրյան. Սա անապահով Հայաստանի պարզ բնութագրերից մեկն է. Տեսանյութ ‘

1007

«Սոցիալական բողոքի դրսևորումներ արդեն կան. երեկ կանգառում տեսել եմ մեծ մարդիկ, երիտասարդներ, որոնք հրաժարվում են վճարել 150  դրամ: Թե ինչ մասշտաբներ է ընդունելու շարժումը, առաջիկայում պարզ կլինի»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք համատարած թանկացումները կարո՞ղ են հանգեցնել սոցիալական պայթյունի, այսպես պատասխանեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Շարունակելով՝ նա նշեց. «Մենք հրապարակային մեր սոցիալական վիճակից բողոքող ժողովուրդ չենք» ու մանրամասնեց. «Բողոքելու ձևը ոչ միայն հրապարակ դուրս գալն է, այլև այն  արտագաղթը, որ տեսնում ենք: Դա սոցիալական բողոքի ամենալուրջ դրսևորումն է, մարդիկ ոտքով են քվեարկում այս վիճակի համար և գնահատականներ տալիս»: Aravot.am-ը նաեւ հիշեցնում է՝ Բագրատ Ասատրյանը մի առիթով նշել էր , թե «մեր երկրում միջնադար է, ամեն մեկը մի գծի վրա է նստած»: Կայքը  հետաքրքրվել է՝ իր բնութագրած միջնադարն ու խոստացված «ապահով Հայաստանը» համարժե՞ք են: Բագրատ Ասատրյանը պատասխանել է. «Սա ճիշտ հակառակն է, սա անապահով Հայաստանի պարզ բնութագրերից մեկն է, երբ մի օր իշխանությունն արթնանում է, ու ինչ ձեռքից գա` մի վատություն է անում ժողովրդին»: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հրաչյա Հարությունյանի հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպ՝ Բելգիայի յոթներորդ թագավորը’