‘«Բագրատ Տուր»-ի ղեկավարի տան դարպասին մարտական նռնակ է հայտնաբերվել’

1742

Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին փրկարարական ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ նշված տունը պատկանում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ, 56-ամյա Բագրատ Նավոյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է՝ որպես «Բագրատ Տուր»-ի ղեկավար: 

Նախորդ հոդվածը‘ժողովրդական սգո օր’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանը նոր «օբյեկտ» է կառուցում, իսկ փոքր բիզնեսն ընկնում է փոսը. «ՉԻ»’