‘Բադեն-Բադեն. Արոնյանը և Կարլսենը պարտվեցին, այլ արդյունքներ ‘

1481

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում փետրվարի 4-ին կայացավ «GRENKE Chess Classic» մրցաշարի երրորդ տուրը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակներով մրցում էր Ֆաբիանո Կարուանայի հետ: Նախորդ երկու տուրերի ոչ-ոքիներից հետո Արոնյանն այսօր պարտություն կրեց:

Տուրի մյուս պարտիաներում Մայքլ Ադամսն առավելության հասավ Դավիդ Բարամիձեի նկատմամբ, Էթիեն Բաքրոն ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Արկադի Նայդիչը հետ պարտիայում պարտություն կրեց:

«GRENKE Chess Classic», երրորդ տուր

Արոնյան — Կարուանա` 0-1
Նայդիչ — Կարլսեն` 1-0
Բաքրո — Անանդ` 0.5-0.5
Ադամս — Բարամիձե` 1-0

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

Կարուանա — 2 միավոր
Նայդիչ — 2
Կարլսեն — 1.5
Անանդ — 1.5
Բաքրո — 1.5
Ադամս — 1.5
Բարամիձե — 1
Արոնյան — 1

Փետրվարի 5-ին մրցաշարում հանգստի օր է, իսկ փետրվարի 6-ին կայանալիք չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով խաղալու է Էթիեն Բաքրոյի հետ, Անանդի մրցակիցը լինելու է Կարսլենը, Կարուանան սպիտակներով խաղալու է Ադամսի հետ, իսկ Բարամիձեն` Նայդիչի:

Նախորդ հոդվածը‘Քիչ անց կմեկնարկի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կալանավորվել է, նրա ֆիլմի պրեմիերան՝ հետաձգվել’