‘Բաթումում հիշել են Բաքվի հայկական ջարդերի զոհերին’

834

Բաթումում հիշել են 1990 թվականին Բաքվի հայկական ջարդերի զոհերին: Հունվարի 19-ին Աջարիայի հայերի հոգեւոր հովիվ քահանա Գումբալյանի կողմից  անցկացված ավանդական կիրակնօրյա պատարագից հետո կատարվել է  Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ: Այնուհետև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով ներկաներին պատմել է այն օրերի իրադարձությունների մասին, ընդգծել ադրբեջանցի մարդասպանների հերոսացման ամոթալի փաստը: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչական հարձակում միջազգային ուժերի ռազմակայանի վրա. կան զոհեր’