‘Բալակը իր հրաժեշտի խաղին հրավիրել է Մեսիին եւ Մոուրինյոյին’

837

Գերմանացի լեգենդար կիսապաշտպան Միխաիլ Բալակը ցանկանում է իր հրաժեշտի խաղին հրավիրել համաշխարհային ֆուտբոլի բոլոր աստղերին՝ այդ թվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին եւ պորտտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Հանդիպումը կկայանա 2013 թվականի հունիսի 5-ին, Լայխցիգում, որտեղ կմրցեն Բալակի թիմն ու աշխարհի հավաքականը: Հանդիպումը կկրի բարեգործական բնույթ, տեղեկացնում է Bild:

Բացի Մեսիից եւ Մոուրինյոյից, հանդիպման հավանական մասնակիցների թվում ԶԼՄ-ները նշում են Մեսութ Օզիլին, Ռենե Ադլերին («Համբուրգ»), Բերնդ Շնայդերին, Ֆրենկ Լեմպարդին, Էշլի Քոուլին, Դիդյե Դրոգբային եւ Բաստիան Շվայնշտայգերին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պաշտպանության նախարարը չնախատեսված այցով ժամանել է Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Գրող Արփի Ոսկանյանը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով 1in.am կայքի դեմ ‘