‘Բալասանյանի դեմ մահափորձի վարկածների մասին’

1392

«Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի ընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի ԼՂՀ Դատախազության պաշտոնական վարկածին և ժողովրդի մեջ լայնորեն շրջանառվող վարակծին.

«Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ վերջին օրերին ֆեյսբուքի արցախյան իշխանամետ օգտատերերի առաջարկած վարկածները վերածվեցին ԼՂՀ Դատախազության պաշտոնական վարկածի, համաձայն որի կասկածյալները գնացել են այդ քայլին անձնական պատճառներով: Իսկ այդ անձնական պատճառները, ըստ դատախազության, հետևյալն են՝ կասկածյալները ցանկացել են սպանել Բալասանյանին, որովհետև վերջինս չի կատարել նրանցից մեկի եղբորը բանտից ազատելու խոստումը: Սա առնվազն անլուրջ պատճառ է, քանզի եթե դա մարդ սպանելու պատճառ լիներ, ապա Արցախի պաշտոնյաների մեծ մասի դեմ պետք է սպանության փորձեր կատարվեին: Չնայած դատախազությունը դեպքերի մանրամասներ չէր հրապարակում՝ ելնելով «նախաքննության գաղտնիությունից», սակայն արդեն հասցրին «պատճառների» մասին հաղորդել: Ու՞մ կարող էր խանգարել Վիտալի Բալասանյանը: Պատասխանը հստակ է՝ իշխանության մաս կազմող և նախագահական ամբիցիաներ ունեցող վեց-յոթ գործիչներից առնվազն երեքին: Իրականում հենց այս վարկածն էլ լայնորեն շրջանառվում է ժողովրդի մեծ մասի մոտ»,-գրել է Հայկ Խանումյանը:

Նախորդ հոդվածը‘Մահափորձի գործով ի հայտ են բերվել նոր կասկածյալներ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է` «թույլ» ձյուն ‘