‘Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Կառավարության շենքի դիմաց’

1216

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից բացի  բողոքի ցույց էին անում նաեւ նաև Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները։

Տարիներ ի վեր 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները, ավելի քան երկու ժամ սպասելով, որ կառավարության ներկայացուցիչները դուրս գան եւ պատասխանեն իրենց հուզող հարցերին, փորձեցին մտնել կառավարության շենք: Նրանք բախվել են ոստիկանական պատի հետ:

iLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ արմավիրցի ցուցարարները հայտարարել են, որ իշխանությունների հռչակած «ապահով Հայաստանում» իրենց անապահով են զգում: Նրանք սպառնացել են ջարդել պաշտոնյաների մեքենաները կամ ինքնահրկիզվել:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք հանգեցնում են իրավիճակի էլ ավելի բարդացմանը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումից կախված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը’