‘Բախումներ Գյումրիում, բերման ենթարկվածներ Ազատության հրապարակում (ֆոտոշարք)’

2225

Այսօր ժամը 17։00–ից սկսած Գյումրիում` Շիրակի մարզի դատախազության մոտ բողոքի բազմահազարանոց ցույց էր տեղի ունենում։ Ցուցարարները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վ.Պերմյակովին հանձնել Հայաստանի իրվապահների իրավազորության ներքո և նրան դատեն հայկական դատարանում։ Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցների մի մասը շարժվեց դեպի Գյումրիում տեղակայված Ռւոսաստանի հյուպատոսարան, որտեղ բախումներ տեղի ունեցած ցուցարարների և ոստիակնների միջև։ 12 մարդ վիրավորվեց, տասնյակից ավելի ցուցարարներ բերման ենթարկվեցին։

Երևանի Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ հավաքվել էին հարյուրին մոտ քաղաքացիներ, հիմնականում մոմավառության նպատակով։ Ոստիակնությունը, որպես հիմնավորում նշելով օպերատիվ գործողության իրականացումը, որի նպատակն է զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեջ կասկածվող քաղաքացիների հայտնաբերումը մոտ 25 հոգու բերման ենթարկեց։ 

Նախորդ հոդվածը‘Նրանք առաջինն են սկսել. Ոստիկանության ուշագրավ պարզաբանումը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 15-ը՝ Գյումրիում (Մեծ ֆոտոշարք)’