Բախումներ Թբիլիսիում․ արմատականներն ընդդեմ ծիածանագույն դրոշների

525

Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել՝ վրացական ԼԳԲՏ հանրության նախատեսված երթը չեղարկելու պատճառով։

Ի պատասխան այն ավերածությունների, որ արմատական խմբերը երկուշաբթի օրը կազմակերպել էին «Թբիլիսի փրայդի» գրասենյակում և բռնություններ էին կիրառել լրագրողների նկատմամբ, քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում,  խորհրդարանի շենքի մոտ, բողոքի լուռ ակցիա են անցկացրել։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ծիածանագույն և Եվրամիության դրոշներ են փողփողացել։ Արմատականները փորձել են խանգարել ակցիան և ճեղքել ոստիկանական արգելափակոցները։ Պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Հոմոֆոբները խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների և ոստիկանների ուղղությամբ ձվեր, շշեր ու քարեր են նետել։

Իշխանությունները  հետաքննություն են սկսել «Ամո՛թ» շարժման և «Թբիլիսի փրայդ» կազմակերպության գրասենյակներում անօրինական գործողությունների առիթով՝ ուրիշի ունեցվածքը փչացնելու կամ ոչնչացնելու հոդվածով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՓրկարարները ծովից հանում են աղետի ենթարկված օդանավի ուղևորների մարմինները
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 140 նոր դեպք, 53 առողջացած, 1 մահ