‘Բախում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև’

1445

«ԵԱՀԿ վերջնագիր-հրաժեշտ» ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ոստիկանները բռնի ուժով ակցիայի մասնակիցներին ստիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության շենքի մոտից իջնել Սիրիայի դեսպանատուն: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, ոստիկաններից մեկը խոչընդոտել է Ա1+-ի օպերատորի աշխատանքը:

Այժմ ակցիայի մասնակիցները երկխոսում են ոստիկանների հետ, որոնք պնդում են, որ ակցիան անօրինական է ու ստիպում են ակցիայի մասնակիցներին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից:

Նախորդ հոդվածը‘Նախարար. «Մարմարայ» նախագծի իրականացումը կավարտվի 2013 թ.’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» դատի է տվել կատալոնյան հեռուստաալիքին’