‘Բախտներս բերել է, որ Ռուսաստանը առայժմ չի պահանջում լուծարել ԱԺ-ն. «ՉԻ»’

1276

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Եվրասիական ընտրություն-Հայաստան 2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմից կարծիքներ են հնչել, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը դառնա Եվրասիական միության հետ ինտեգրման հանձնաժողով:

«ՉԻ»- Փաստորեն՝ Ռուսաստանում «քցել-բռնել» ու որոշել են, որ արդեն իրենք պիտի հուշեն, թե Հայաստանի Ազգային ժողովում ինչ հանձնաժողովներ պիտի լինեն, և որոնք պիտի փակվեն: Նրանց բերած փաստարկը գուցեև տրամաբանական է` եթե Հայաստանը հրաժարվում է Եվրաինտեգրումից, եվրաինտեգրման հանձնաժողովը ու՞մ է պետք: Բայց այդ նույն տրամաբանությամբ մենք էլ մեր հերթին կարող ենք պահանջել, որ Ռուսաստանի Պետդումայում վերացվի, ասենք, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Եթե մարդու իրավունքների պաշտպանություն չկա` հանձնաժողովն ու՞մ է պետք:

Իսկ ընդհանրապես` մեր բախտը բերել է, որ Ռուսաստանը առայժմ չի պահանջում լուծարել մեր Ազգային ժողովը: Չնայած` եթե այսպես շարունակվի, դա ընդամենը ժամանակի խնդիր է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Թե ինչու է Ս. Սարգսյանը ԱԽՔ-ին գործուղել ընդդիմադիր դաշտ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’